Հեղինակներ Հրապարակագիրներ
Այսօր՝ 21.Հոկտեմբեր.2017, Ժամանակը Երևանում՝ 00:00
1USD = 0AMD
1EUR = 0AMD
1RUB = 0AMD
Եղանակը Երևանում՝
ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․ Կրթաթոշակներն ուշացնում են Թրամփը, հավանաբար, կշրջափակի Քենեդու սպանությ... Եթե ջրառ չանեինք, կունենայինք 6 սմ պլյուս, ոչ... ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի... «Առավոտ». Սամվել Ալեքսանյանի քույրը օբյեկտ է ... «Ժամանակ». Ամորձատում. Վերահսկիչ պալատի փոխար... «Հրապարակ». Նախկին աշխատակիցները դատի են տվել... «Հրապարակ». Ինչո՞ւ հայերը Ուկրաինայում չեն դի... «Ժողովուրդ». Բժիշկը՝ ամբաստանյալի աթոռին Բուհը քանդվում է «Ժողովուրդ». Բուժհաստատությունները՝ դժվար կաց... «Հրապարակ». Անփոխարինելին «Ժողովուրդ». Ստիպված կլինենք ցտեսություն ասել... «Հրապարակ». Նախագահը թեման քըրթ փակեց. ՀՀԿ ԳՄ... «Ժողովուրդ». Վարչապետի գլխավոր խորհրդականը` Գ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 21-ի համար
Ամենաընթերցված լուրերը
ՍԴ որոշումը ծափահարությունների արժանի որոշում... Վրաստանում ՏԻՄ ընտություններ են Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․ Կրթաթոշակներն ուշացնում են Թրամփը, հավանաբար, կշրջափակի Քենեդու սպանությ... Եթե ջրառ չանեինք, կունենայինք 6 սմ պլյուս, ոչ... ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի... «Առավոտ». Սամվել Ալեքսանյանի քույրը օբյեկտ է ... «Ժամանակ». Ամորձատում. Վերահսկիչ պալատի փոխար... «Հրապարակ». Նախկին աշխատակիցները դատի են տվել... «Հրապարակ». Ինչո՞ւ հայերը Ուկրաինայում չեն դի... «Ժողովուրդ». Բժիշկը՝ ամբաստանյալի աթոռին Բուհը քանդվում է «Ժողովուրդ». Բուժհաստատությունները՝ դժվար կաց... «Հրապարակ». Անփոխարինելին «Ժողովուրդ». Ստիպված կլինենք ցտեսություն ասել... «Հրապարակ». Նախագահը թեման քըրթ փակեց. ՀՀԿ ԳՄ... «Ժողովուրդ». Վարչապետի գլխավոր խորհրդականը` Գ... Եղանակը Հայաստանում Աստղագուշակ՝ հոկտեմբերի 21-ի համար Կանայք են տղամարդկանց սադրում բռնաբարության. ... Կիևի ակցիայի կազմակերպիչները Ուկրաինան ապակայ... Վրաերթ՝ Ավան վարչական շրջանում Լոմոնոսովի անվան համալսարանից մարդկանց տարհան... Քսենյա Սոբչակը շտաբ է ձևավորում ՄԱԿ-ը մեծ հնարավորություններ ունի, որոնք նախկ... Զոհված զինվորը տան միակ տղան էր (լուսանկարներ... Եգիպտոսում ահաբեկիչների հետ բախման արդյունքու... Խարկովում վրաերթի մեջ կասկածվող կին վարորդի ա... Վերջին նորամուծությունները ԼԻՏՈԿՈԼ ընկերությո... Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել Ընդհակառակը, Վլադիմիր Վոլֆովիչ Պայթյուն և հրդեհ Եղվարդում ՀՀ ՔԿ-ն ներկայացրել է 2017 թվականի առաջին կիս... Լեհաստանում դանակով զինված տղամարդը հարձակվել... «Роснефть»-ն ու Իրաքյան Քուրդիստանը համատեղ ծ... Ինչի՞ց վախեցար, պարոն ռեկտոր. ժողինստիտուտի դ... Դոնալդ Թրամփը կարող է պատմության մեջ մնալ որպ... Հաագայի դատարանում դատում են ցեղասպանություն ... Կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման... Պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստ... ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը կոռուպցիայի դեմ պա... Ակտիվ ընդդիմադիրների 30-40 տոկոսը ՀՀ-ից դուրս... Նախագահը հանդիպում է ունեցել «Սահմանադրական դ... Կապանում պատռել են «Երկիր Ծիրանի» կուսակցությ... Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ... Հայցն այնքան ծիծաղելի է, որ իմաստ չունի փաստա... Ռուսաստանցիների իրական եկամուտները զգալիորեն ... «Վանաձոր» ՔԿՀ կալանավորված պետի ինքնազգացողու... Շվեդիայի ԱԳ նախարարը խոսել է քաղաքականության ...
Հարցում

Կարեն Կարապետյանի քարոզչությունը իրավաչափ է, որովհետև նա շոու աստղ է

Ի վերջո ամեն ինչի համար էլ կարելի է հենց օրենքի լեզվով արդարացում գտնել։

Պաշտոնատար անձը վերցնում է օրենքը ու երբ տեսնում է որ այն «ջիլ թիքա է», գցում է ծամող ֆունկցիա իրականացնող օրգանի մեջ ու սկսում ծամծմել։ Այնքան է ծամում, ու երբ համոզվում է, որ այն չի մանրվում, որոշում է չմանրած կուլ տալ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պարզաբանումը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից իրականացվող քարոզչության իրավաչափության վերաբերյալ, մոտավորապես նույն կարգի գործողությամբ իրականացվեց։

Շատ են մարդիկ բարձրաձայնում վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնի մեկտեղումը քարոզչության հետ։ Վերջին օրերին Կարեն Կարապետյանն ակտիվ քարոզչությամբ է զբաղված, շրջագայում է մարզերում, նախընտրական հանդիպումներ ունենում, մնացածը դուք ավելի լավ գիտեք․․․

ԿԸՀ- ն էլ դրա շուրջ պարզաբանումներ է տալիս ընտրական բարդ տերմինալոգիայով, որպեսզի շարքային քաղաքացին ի վերջո չհասկանա՝ վարչապետն իրավու՞նք ունի բուռն քարոզչությամբ զբաղվել իր աշխատանքի ժամին, լիազորությունների շրջանակում։

Ախր սովորական տրամաբանությունը հուշում է, որ երբ աշխատանքի մեջ ես, դու չես կարող աշխատանքդ թողնել ու գնալ մի այլ աշխատանքով զբաղվել։ Ստացվում է այնպես, որ օրենքը արգելում է քարոզչություն անել և ըստ Մուկուչյանի բարդ բացատրության՝ տեղ- տեղ էլ չի արգելում․

«․․․այսինքն` օրենքն արգելում է պաշտոնատար անձին նախընտրական քարոզչության իրականացման և պաշտոնական լիազորությունների իրականացման մեկտեղումը, սակայն օրենքը չի արգելում անձանց իրականացնելու որևէ կուսակցության օգտին նախընտրական քարոզչություն միայն այն պատճառով, որ տվյալ անձը միևնույն ժամանակ հանդիսանում է պաշտոնատար անձ»։

Իբր մարդիկ «հալած յուղի պես ընդունեցին նրա ասածը», վերջում էլ ասում է այն, ինչի համար ընտրական օրենքի անբացատրություն էր տվել․

«Հետևաբար, վարչապետի կողմից Սյունիքի մարզում իրականացված քարոզչությունը իրավաչափ է, և ընտրական օրենսգրքի որևէ իրավանորմի խախտում առկա չէ»:

Մեջ չեմ բերում ծամելու պրոցեսում առաջացած նրա խրթին արտահայտությունները, որոնքով շաղախված են օրենքաջրով, որովհետև ավելի՜ կխառնվեք, միայն ասեմ, փառք տվեք, որ Մուկուչյանը չի ասել՝ Կարեն Կարապետյանի քարոզչությունը իրավաչափ է, որովհետև նա շոու աստղ է։

Հասմիկ Բաբաջանյան

Դիտվել է 1137 անգամ
loading...
Ամենաընթերցված
website by Sargssyan