Ուկրաինայում նախարարի են կալանավորել․ ի՞նչ է հայտնի

Ուկրաինայում նախարարի են կալանավորել․ ի՞նչ է հայտնի

Ուկրաինայի դատարանը որոշել է մինչև հունիսի 24-ը կալանքի տակ պահել երկրի ագրարային քաղաքականության և պարենի նախարար Նիկոլայ Սոլսկուն, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Սոլսկին մեղադրվում է 7,35 միլիոն դոլար արժողությամբ պետական ​​հողեր ապօրինի ձեռք բերելու և 4,8 միլիոն դոլար արժողությամբ հող ձեռք բերելու փորձի մեջ։

Միաժամանակ դատարանը գրավ է սահմանել 75,7 մլն գրիվենի (1,9 մլն դոլար) չափով։ 

Սոլսկուն սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում։ Նախարարը հերքում է իր մեղքը։