Փաշինյանը նախագահելու է Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Փաշինյանը նախագահելու է Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Եվրասիական տնտեսական միությունը նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնախագահի կազմակերպության հոբելյանական գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 8-ին Մոսկվայում։ Այս մասին ճեպազրույցում լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գում է ТАСС լրատվական գործակալությունը։

Նիստը նվիրված է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման տասնամյակին։

Միջոցառումը, նշել Է ՌԴ նախագահի օգնականը, տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ: Երևանն այս տարի նախագահում Է ԵԱՏՄ-ում: