Ֆիդելը միջուկային պատերազմ է կանխատեսում
Ֆիդել Կաստրոն վերջին տարիների ընթացքում առաջին անգամ հայտնվել է հեռուստաէկրանին: Հյուրի կարգավիճակով նա մասնակցել է երկրի հիմնական քաղաքական հեռուստահաղորդմանը` "Կլոր սեղանին": Թե ինչ է հագած եղել կամ ինչ առոգանությամբ է խոսացել կուբայական հեղափոխության 83-ամյա առաջնորդը, կարող եք տեսնել այս հոլովակում: Իսկ խոսել է նա միջուկային պատերազմի հնարավորություններից: Նրա խոսքերով Իրանի և Հյուսիսային Կորեայի նկատմամբ ԱՄՆ և նրա դաշնակիցների կողմից կիրառվող քաղաքականությունը կարող է հանգեցնել համաշխարհային միջուկային պատերազմի: Նա ասել է, թե դրան կհանգեցնի ԱՄՆ և Իսրայելի հարձակումը Իրանի վրա:
Նման հարձակման հետևանքները կարող են կործանարար լինել ԱՄՆ համար, զգուշացրել է Կաստրոն: "Նրանք կհանդիպեն այնպիսի դիմադրության, որը չեն տեսել Իրաքում",- նշել է կուբայական հեղափոխության առաջնորդը: Կաստրոյի խոսքերով, "Իրանը 30 տարի անընդմեջ պատրաստվում է այդ հարձակմանը":

Կարծիքներ