Թուրքիայի մի շարք համալսարաններ աջակցում են ԱՄՆ ուսանողների հակաիսրայելական ցույցերին

Թուրքիայի մի շարք համալսարաններ աջակցում են ԱՄՆ ուսանողների հակաիսրայելական ցույցերին

Նյու Յորք քաղաքի Կոլումբիայի համալսարանում անցյալ շաբաթ սկսվել էին հակաիսրայելական ցույցեր, որոնք տարածվել են մի շարք այլ համալսարաններում։ Այս կապակցությամբ, Թուրքիայի մի շարք համալսարաններ աջակցություն են ցուցաբերել ամերիկացի ուսանողներին։ Հակաիսրայելական ցույցերի վերաբերյալ  հայտարարություն է տարածել  Անկարայի համալսարանը։

Այնտեղ մասնավորապես նշվում է.

«Ավելի քան 6 ամիս է, ինչ բռնություններ են իրականացվում համալսարանների, ուսանողնեի նկատմամբ։ Կոլումբիայի,Յեյլի, Նյու Յորքի, Հարվարդի համալսարաններից ուսանողները պահանջում են աջակցել Գազայում հրադադարի կոչերին և խզել հարաբերություններն Իսրայելի հետ կապ ունեցող  կազմակերպությունների հետ»։

Նշվում է, որ ցույցերին մասնակցած համալսարականները ձերբակալվում են և համալսարանում բողոքի ցույցերը դադարեցնելու համար՝ բուհերն անցնում են հեռավար կրթության։

«Համալսարականների խաղաղ արձագանքին ցուցաբերվել է անհամաչափ արձագանք, որը համարվում է հարված մարդու հիմնարար իրավունքներին և ակադեմիական ազատությանը, ինչի համար մենք խորապես ցավում ենք և խստորեն դատապարտում,- ընգծվում  է հայտարարության մեջ։