ՌԴ զորքերը դու՞րս կգան ՀՀ-ից․ ի՞նչ են պայմանավորվել Փաշինյանն ու Պուտինը

ՌԴ զորքերը դու՞րս կգան ՀՀ-ից․ ի՞նչ են պայմանավորվել Փաշինյանն ու Պուտինը

Կրեմլում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ռուս սահմանապահները ծառայություն չեն իրականացնելու «Զվարթնոց» օդանավակայանում, պնդում են ռուսական տելեգրամյան ալիքները։

Բացի այդ, հաղորդվում է, որ ռուս զինվորականները լքելու են Սյունիքում, Վայոց Ձորում, Գեղարքունիքում, Արարատում, Տավուշում իրենց անցակետերը, որտեղ տեղակայվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։

Հիշեցնենք, որ նախօրեին Կրեմլում կայացել են Փաշինյան-Պուտին բանակցությունները, որոնք տևել են մեկ ժամից մի փոքր ավելի։

Երկկողմ հանդիպումը տեղի է ունեցել ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովից հետո։