Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ․ Պեսկով

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ․ Պեսկով

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն, սա բնական երևույթ է, -ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Զրույցի բարդությունը ուռճացնելու կարիք չկա, իհարկե, մեր երկկողմ հարաբերություններում կան որոշակի խնդրահարույց թեմաներ։

Բայց մյուս կողմից, որքան սերտ է երկու երկրների փոխգործակցությունը, որքան լայն է երկկողմ հարաբերությունների շրջանակը, այնքան ավելի հաճախ են առաջանում տարբեր խնդիրներ»,-ասել է նա «Москва. Кремль. Путин» հաղորդման ընթացքում։