Թրամփը գերազանցում է Բայդենին բոլոր նահանգներում. New York Times

Թրամփը էապես գերազանցում է Բայդենին բոլոր առանցքային նահանգներում, տեղեկացնում է New York Times-ը:
Թերթը այլ հրատարակչությունների հետ միասին սոցիալական հետազոտություն է անցկացրել Փենսիլվանիայում, Արիզոնայում, Ջորջիայում, Միչիգանում, Նևադայում և Վիսկոնսինում։ Նրանք համարվում են «ճոճվող» նահանգներ, որոնք ընտրությունից ընտրություն քվեարկում են կա՛մ դեմոկրատականների կա՛մ հանրապետականների օգտին: Եվ, կախված սրանից, հաղթում է կամ Դեմոկրատական կուսակցությունից կամ Հանրապետականի թեկնածուն։
Հարցման արդյունքների համաձայն՝ եթե նախագահական ընտրությունները կայանային այսօր, ապա այս նահանգներում Բայդենի օգտին կքվեարկեր 33%-ը, իսկ Թրամփի օգտին՝ 40%-ը։ 10%-ը կքվեարկեր Ռոբերտ Քենեդի կրտսերի օգտին:
Եթե այսօր ստիպված լինեն ընտրել երկու թեկնածուի միջև, ապա 42%-ն ավելի հակված կլիներ Բայդենին, իսկ 48%-ը՝ Թրամփին: Ընդ որում, աշնանը հարցվածների 44%-ը կքվեարկեր Բայդենի օգտին, 48%-ը՝ Թրամփի:
Կարծիքներ