Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո՛, բայց ոչ ամեն գնով․ Բագրատ Սրբազան
Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո՛, բայց աշխատանք է պահանջում՝ թե՛ հոգու աշխատանք, թե՛ մտքի աշխատանք, թե ֆիզիկական․ Սուրբ Աննա եկեղեցում կիրակնօրյա պատարագին իր քարոզի խոսքում ասել է Բագրատ Սրբազանը։
«Բայց խաղաղության վերջնահանգրվանը պետք է լինի հաղթանակը, ոչ թե ներկայացված հաղթանակը, այլ իրական հաղթանակը, ճշմարտության հաղթանակը։ Առանց այդ բոլորի խաղաղություն երբեք չի ունենա մարդը։ Ինչպես կասեի մարգարեի խոսքով՝ «խաղաղություն, խաղաղություն, բայց ո՞ւր ես դու, երկվության ու ընտրության հարց է՝ խաղաղություն ամեն գնով՝ ներառյալ ստորացումն ու նվաստուցումը, անպատվությունն ու ինքնուրացումը, թե խաղաղություն՝ ճշմարտության, արդարության, ազատության և հաղթանակի գնով։
Ես անձնապես իմ ընտրությունը կատարել եմ՝ ոչ միայն երեկ, այլ երբ ուխտել եմ ծառայել այս Սուրբ եկեղեցուն, տիրոջը և հայրենիքին, ինչքանով տերն այդ կարողությունը տվել է»,-իր խոսքում ասել է նա։
Կարծիքներ