Սաուդյան Արաբիայի միապետը հոսպիտալացվել է

Սաուդյան Արաբիայի միապետը հոսպիտալացվել է

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը տեղափոխվել է Ջիդայի կլինիկա՝ բուժզննում անցնելու համար, հայտնում է Saudi Press Agency-ն՝ հղում անելով միապետի գրասենյակին։

89-ամյա միապետի հոսպիտալացման պատճառը ջերմությունն ու հոդացավերն են։

Սալման բեն Աբդուլազիզ Ալ Սաուդը ծնվել է 1935 թվականի դեկտեմբերի 31-ին Էր Ռիադում. նա թագավոր Աբդուլազիզ Ալ Սաուդի 25-րդ որդին Է։ 2011 թվականի նոյեմբերին նշանակվել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար։ Նա թագավորական գահ է բարձրացել 2015 թվականի հունվարին։

2022 թվականի սեպտեմբերին 96-ամյա թագուհի Էլիզաբեթ Երկրորդի մահից հետո Սալման բեն Աբդել Ազիզը դարձել է աշխարհի ամենատարեց միապետը։