Խորապես ցավում ենք, Իրանի նախագահ, իմ եղբայր Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի հետ կապված վթարի առիթով․ Էրդողան

Մենք խորապես ցավում ենք, որ Իրանի նախագահ, իմ եղբայր, հարգելի Էբրահիմ Ռաիսին և նրա պատվիրակությունը ուղղաթիռի վթարի են ենթարկվել։ Այս մասին հայտարարություն է տարածել Ռեջեփ Էրդողանը։
«Ցանկանում եմ հայտարարել, որ որպես Թուրքիայի Հանրապետություն՝ մենք ուշադիր հետևում ենք միջադեպին՝ լիակատար կապի մեջ ենք Իրանի իշխանությունների հետ և պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն։
Հուսով եմ, որ որքան հնարավոր է շուտ լավ լուր կստանամ պարոն նախագահից և նրա պատվիրակությունից»։
Կարծիքներ