Իրանի փոխնախագահը ուղեւորվել է Ռաիսիի ուղղաթիռի վայրէջքի վայր

Իրանի փոխնախագահ Մոհսեն Մանսուրին մեկնել է Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր։ Այս մասին հայտարարել է կառավարության խոսնակ Ալի Բահադորի Ջահրոմին։
«Գործադիրի հարցերով փոխնախագահը կառավարության որոշ անդամների հետ մեկնել է Թավրիզ»,-գրել է կառավարության խոսնակը X-ում:
Ավելի ուշ IRIB հեռուստաալիքը հայտնել է, որ Իրանի առողջապահության նախարարը նույնպես ժամանել է ուղղաթիռների որոնման տարածք՝ տուժածներին օգնությունը համակարգելու համար։
Կարծիքներ