Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. ՀՀ ԱԳՆ
![Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. ՀՀ ԱԳՆ](https://hraparak.am/uploads/images/2024/05/image_750x_664a2fe739009.jpg)
Ցնցված ենք Իրանից եկող լուրերով։ Մեր մտքերն ու աղոթքները դեպքի վայրում գտնվող նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում։
Մինչ փրկարարական աշխատանքները շարունակվում են, Հայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ բոլոր աջակցությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել Ադրբեջանի տարածքում։ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնումները շարունակվում են։
Կարծիքներ