ՌԴ-ն հարվածել է Խարկովին. կան զոհեր և վիրավորներ

ՌԴ-ն հարվածել է Խարկովին. կան զոհեր և վիրավորներ

Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի մարզին, կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին, korrespondent.net-ի փոխանցմամբ, մայիսի 19-ին հայտարարել է Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

Նա նշել է, որ կրակի տակ է հայտնվել Մալոդանիլովսկայա համայնքը։ Առայժմ հայտնի է չորս զոհի և ութ վիրավորի մասին։

«Այս պահին հայտնի է, որ չորս խաղաղ բնակիչ է զոհվել: Զավթիչները հարվածել են այն տարածքին, որտեղ հանգստանում էին տեղի բնակիչները»,- ընդգծել է մարզի ղեկավարը։

Սինեգուբովը հավելել է, որ վիրավորների թվում կա շտապօգնության բժիշկ։ Վնասվել է նաև շտապօգնության մեքենան։

Մայիսի 10-ին ռուսական զորքերը նոր հարձակում են սկսել Խարկովի մարզում։ Հաջորդ օրը ՌԴ ՊՆ-ն հայտնել է հինգ գյուղի, ապա մի քանի գյուղի գրավման մասին։ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին խոստովանել է, որ իրավիճակն այս հատվածում զգալիորեն վատացել է, և մայիսի 14-ի երեկոյան Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ ուկրաինացի զինվորականները «տեղափոխվել են ավելի շահեկան դիրքեր» Վոլչանսկի և Խարկովի մարզի հյուսիսում գտնվող Լուկյանցի գյուղի տարածքում։