ԵՄ-ն ուշադիր հետևում է Ռաիսիի ուղղաթիռի հարկադիր վայրէջքի իրավիճակին․ Շառլ Միշել

ԵՄ-ն ուշադիր հետևում է Ռաիսիի ուղղաթիռի հարկադիր վայրէջքի իրավիճակին․ Շառլ Միշել

Եվրամիությունը ուշադիր հետևում է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի հարկադիր վայրէջքի իրավիճակին, ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։ 

«Մենք ուշադիր հետևում ենք տեղեկություններին, որ ուղղաթիռը, որում գտնվել է Իրանի նախագահն ու արտգործնախարարը, հարկադրված է եղել արտակարգ վայրէջք կատարել, նրանց վիճակը դեռ պարզված չէ, մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին ԵՄ անդամ երկրների հետ»,-գրել է Միշելը սոցցանցի իր էջում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի հյուսիս-արեւմուտքում ուղղաթիռ է կործանվել, որում եղել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։