Վերջապես կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Վերջապես կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ներկայումս ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման գործընթացը։ Մենք տեսնում ենք այս գործընթացի առաջին դրական արդյունքները։

Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանի շահագործման հանձնման արարողության և Արաքս գետի վրա կառուցված «Գիզ Գալասի» հիդրոէլեկտրակայանի բացման արարողության ժամանակ։ 

Նշելով, որ սա հուսադրող իրադարձություն է, Ալիևն ընդգծել է. «Որովհետև սա հույս է ներշնչում, որ վերջապես երկար ընդմիջումից հետո Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել։ Մենք ողջունում ենք Իրանի աջակցությունն այս հարցում»։