Ես եղբայր չեմ ուրացել. Սրբազանն անդրադարձավ Արամ Սարգսյանին

Ես եղբայր չեմ ուրացել. Սրբազանն անդրադարձավ Արամ Սարգսյանին

Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփելով օրը՝ անդրադարձավ Արամ Զավենի Սարգսյանին, թեև շեշտեց, որ իր սկզբունքին դեմ է, բայց պետք է խոսի։

«Այս մարդն այնքան համարձակություն ունի՝ ցինիզմով պարուրված, օրը 4 անգամ անընդհատ ինձ է անդրադառնում․․․ էլ խաչով տերտեր, չգիտեմ ինչ, ինչ ասես ասում է, թող համազգեստը հանի, կարգալույծ լինի, ռուսական նարատիվներ․․․Արամ Սարգսյան, Զավենի որդի, մյուսների պես չեմ ասելու քեզ Վազգեն Սարգսյանի՝ մեր սպարապետի քույր կամ հոպլո։ Չե՛մ ասի, ինձ թույլ չեմ տա դրանք ասելու, որովհետև չեմ ուզում վիրավորած լինել, բայց հստակ ասում եմ, ես եղբայր չեմ ուրացել, իմ եղբոր արձանը չեն պղծել, իմ սպարապետի արձանն են պղծել, բայց եղբոր վաստակը ամբողջությամբ չեն փաթաթել արծաթի հետ մի նժարի վրա դրել»,-ասաց նա` հավելելով.

«Այդ նույն խաչի մասին որ խոսում ես, թե ում առջև պետք է հանդես գա, էտ խաչը միայն քեզ ու քո նման դևերին է վախեցնում։ Խնդրում եմ, որ ցեմենտից բացի ուրիշ բաների մասին էլ կարողանաս մտածել»,-ասաց նա։