Դեռևս կապ չկա Ռաիսիի հետ. Իրանի ՆԳ նախարարը մանրամասներ է ներկայացնում

Դեռևս կապ չկա Ռաիսիի հետ. Իրանի ՆԳ նախարարը մանրամասներ է ներկայացնում

Դեռևս կապ չկա Ռաիսիի հետ։ Այս մասին ասել է  Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին և  չի հաստատել ԶԼՄ-ների տեղեկությունները, թե Իրանի նախագահը մեկնում է Թավրիզ։

«Եղանակի և մառախուղի պատճառով նախագահին տեղափոխող ուղղաթիռը ստիպված է եղել կոշտ վայրէջք կատարել», - IRIB պետական հեռուստաալիքի եթերում ասել է Ահմադ Վահիդին:

«Ադրբեջանի Արազ գետի վրա «Խուդաֆերին» և «Գիզ Գալասի» հիդրոէլեկտրակայանների շահագործման արարողությանը մասնակցելուց հետո նախագահը և նրան ուղեկցող պատվիրակությունը վերադառնում էին մի քանի ուղղաթիռներով», - պարզաբանել է նախարարը։

Տարբեր փրկարարական ջոկատներ են մեկնում տարածք, սակայն մառախուղի և վատ եղանակի պատճառով դեպքի վայր հասնելը կարող է որոշ ժամանակ պահանջել։ Իրավիճակը վերահսկելի է»։

Նշվում է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի վայր է ուղարկվել 20 փրկարարական խումբ։

Հիշեցնենք, քիչ առաջ հայտնել էինք, որ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել, փրկարարական խմբերը փորձում են հասնել դեպքի վայր։