Կոնսենսուս հանած իշխանություն

Կոնսենսուս հանած իշխանություն

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի և Հայաստանի որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպման արդյունքում ձևավորվել է շատ հետաքրքիր  իրավիճակ:

Փաստորեն, երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ստեղծվել է մի իրավիճակ, երբ կատաղի քաղաքական անտոգոնիստները ընդհանուր սեղանի շուրջ ընդհանուր կոնսենսուս են ձևավորել, որ ներկայիս հայկական իշխանությունը սպասարկում է թշնամական շահերը (այսինքն՝ փաստացի թուրքամետ կոլաբորացիոնիստների իշխանություն է)։ 

Պետք է առանձին ընդգծել, որ ուժերի և կուսակցությունների մեծ մասը, որոնք այս կամ այն պատճառով ներկա չեն եղել Բագրատ սրբազանի հետ հանդիպմանը, այնուամենայնիվ, իրենց հրապարակային ելույթներում սկզբունքորեն նույնն են խոսում այս կամ այլ հարթակներում:

Երկրորդ՝ կա ընդհանուր ըմբռնում, որ Հայաստանում իշխող ռեժիմի իշխանության մնալը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության գոյությանը։ 
Իմիջայլոց, համաձայն բազմաթիվ հարցումների այդ կարծիքը կիսում են ՀՀ քաղաքացիների գրեթե 70 տոկոսը։

Երրորդ՝ Հայաստանում անցումային շրջանի ղեկավար պետք է դառնա մի մարդ, որը Հայաստանի քաղաքական դաշտի հետ կապ չունի, կապ ունի նոր ընտրությունների հետագա նախապատրաստման կազմակերպման հետ։ 
Բայց ամենակարևորը ֆիքսում ենք, որ Հայաստանում ձևավորվել է հասարակական  «կոնսենսուս մինուս մեկ», և այդ «մեկը» Հայաստանում գործող իշխող ուժն է։ 
Ինչ է անելու իշխանությունը:

Մեծ հաշվով իշխանությունն ընդամենը երկու ելք ունի:
Կամ կհամաձայնի իրողություններին և երկիրը զերծ կպահի ցնցումներից, կամ էլ կփորձի թուրքամետ (նրանք հիմնականում քողարկվում են որպես արևմտամետ կամ եվրոպամետ ուժեր) շարժումներ ու կուսակցություններ ձևավորել Հայաստանում՝ Հայաստանի քաղաքական դաշտում պառակտման տպավորություն ստեղծելու նպատակով և արհեստականորեն ստեղծված հակասության վրա խաղալով` քաղաքական կոնյուկտուրայի բացակայության տպավորություն ստեղծելով իր հեռանալու հետ կապված։ 

Կարծում եմ, որ շատ շուտով ականատես կլինենք գրպանային միավորումներ և կուսակցություններ ստեղծելու միջոցով արտակարգ կարգով իշխանամետ իբր «հակակոնսենսուսի» ստեղծմանը։
Արդյոք՞ դա կօգնի իշխանություններին իրավիճակը վերահսկողության տակ պահել։
Միանշանակ ոչ, քանի որ այսուհետ իշխանության բոլոր գործողությունները կրելու են արհեստական բնույթ, իսկ Հայաստանում կոնսոլիդացված  հանրային բազմաշերտ դաշտի գործողություններն իրենց մեջ կրում են բնական, եթե ուզում եք՝ էվոլյուցիոն բնույթ։ 

Առաջիկայում մենք ականատես կլինենք իշխանության կատաղի պայքարին՝ «ինքն իրեն» պահպանելու համար, բայց իրավիճակի ողջ պարադոքսն այն է, որ որքան փաշինյանական իշխանությունը մեծացնի ճնշումը երկրի ներսում և տեղեկատվական տեռորը, այնքան ավելի ուժեղ և արդյունավետ կլինի կոնսոլիդացիան «Կոնսենսուս մինուս մեկ» բանաձևի շուրջ։

ՀԳ Իմիջայլոց...լիաթոք ծիծաղի պատճառ են դառնում իշխանությունների հայտարարությունները առ այն, որ իրենք նահանջելու նպատակ չունեն և օրինակ արտահերթ ընտրությունների սցենարը չեն դիտարկում։

Լու՞րջ:

Հաշվի առնելով այն, որ իշխանությունների խոսքերը և խոստումները մշտապես աշխատում են 180 հակառակ, ապա արտահերթ ընտրությունները կարծես թե անխուսափելի են։

Արման Աբովյան