Փրկարարները մոտեցել են Ռաիսիի ուղղաթիռի կործանման կասկածելի վայրին. ՏԱՍՍ

Փրկարարները մոտեցել են Ռաիսիի ուղղաթիռի կործանման կասկածելի վայրին. ՏԱՍՍ

Փրկարարները մոտեցել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի ենթադրյալ վթարի վայրին, որը կոշտ վայրէջք է կատարել Իրանի հյուսիս-արևմուտքում, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Press TV-ն՝ վկայակոչելով Իրանի Կարմիր մահիկի ընկերության ներկայացուցչին։

«Դեպքի վայրին են մոտեցել հինգ օպերատիվ խմբեր»,-նշում է հեռուստաալիքը։

Mehr գործակալությունը, իր հերթին, հայտնում է, որ փրկարարները գտնվում են դեպքի վայրից մոտավորապես երկու կիլոմետր հեռավորության վրա։