Ռաիսիի ուղղաթիռի կործանման լուրից հետո, Խամենեին Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել

Ռաիսիի ուղղաթիռի կործանման լուրից հետո, Խամենեին Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հրավիրել է Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի (ԱԱԱԽ) արտակարգ նիստ։ Այս մասին հայտնում է Tehran Times թերթը։

Խամենեին Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել այն բանից հետո, երբ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում։