Շրջանցելով ոստիկանական ուժերը՝ այլընտրանքային եղանակով հասանք Կիրանց․Ագնեսա Խամոյան

«Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորներ՝ չնայած ոստիկանական արգելքին՝ հասել են Կիրանց։
Պատգամավոր Ագնեսա Խամոյանն է տեղեկացրել ֆեյսբուքում՝ գրելով, որ Կիրանցի բնակիչներին ակնհայտ բլոկադայի մեջ են պահում, ու իրենք շրջանցելով ոստիկանական ուժերը( ապօրինի փակել են ճանապարհը) այլընտրանքային եղանակով հասել են Կիրանց։ «6-7 պատգամավորներով եկել ենք, մի մասը դեռևս գտնվում է ոստիկանական բլոկադայի առջև Կիրանց բերրող ճանապարհի վրա։ Մենք մի քանի պատգամավորով կարողացանք շրջանցելով հասնել այստեղ, կիրանցի բնակիչները, ի նշան բողոքի, ընդառաջ են գնում ոստիկանական բլոկադայի մեջ հայտնված պատգամավորներին»,-ասում է նա և նշում, որ հոգեբանական ճնշում են փորձում գործադրել բնակիչների նկատմամբ։
Կարծիքներ