Ադրբեջանի վարչապետը Թուրքիայում է

Ադրբեջանի վարչապետը Թուրքիայում է

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը երկօրյա այցով գտնվում է Թուրքիայում։ Նա Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի,  արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարար Ֆահրեթթին Քաջըրի և առևտրի փոխնախարար  Սեզայի Ուչարմաքի հետ։

Մայիսի 8-ին Ասադովին ընդունել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։ Քննարկվել են Թուրքիա-Ադբեջան առևտրաշրջանառությունը 15 մլրդ դոլարի հասցնելու նպատակը, առևտրային և տնտեսական հարաբերությունները, ներդրումները, մաքսային, լոգիստիկ, էներգետիկ, կրթական բազմաթիվ հարցեր։

Հանդիպումը կայացել է Թուրքիա-Ադրբեջան համատեղ տնտեսական հանձնաժողովի 11-րդ նիստի շրջանակում։

Ասադովի հետ հանդիպել է նաև Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում » (ԱԶԿ-AKP) կուսակցության պատգամավոր, արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը։