Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները հաջողությամբ զարգանում են․ Պուտին

Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները հաջողությամբ զարգանում են․ Պուտին

Տեղեկացրել էինք, որ այս պահին Կրեմլում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Վլադիիր Պուտինի հանդիպումը։

Վլադիմիր Պուտինն արձանագրեց, որ երկկողմ հարաբերությունները հաջող են զարգանում` նախորդ տարում ապրանքաշրջանառությունը մեծ աճ է գրանցել ավելի քան 7 միլիարդ դոլարի, առևտրատնտեսական հարաբերությունները նախկինում նման ծավալ չեն ունեցել։

Պուտինը նշել է նաև, որ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունը դրական է և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի համար։