Վարչապետը ԱԺ խոսնակին «աբգոն» արեց
Ընկեր Արմենի դասը` լիցքավորեք գլխուղեղները
Սկսենք համակարգի պատասխանատու Արմեն Աշոտյանի ուսուցչությունից: Ինչպես եւ ակնկալում էինք, Աշոտյանի դասը ավելի ժամանակակից մեթոդով էր ընթանում: Պատմության ոլորաններում շատ չխճճվեց նախարարը: Տպավորիչ էին հատկապես մասնագիտական խորհուրդները: «Ձեր գլխուղեղները մինչեւ 35 տարեկան լիցքավորեք նոր գիտելիքներով: Սպունգի նման կլանեք այն ամենը, ինչի մեջ դուք ընկղմված եք, իհարկե, ունենալով նաեւ ֆիլտրեր բարոյականության, ինքապաշտպանական, ազգային մտածելակերպի եւ այլնի»: Հավանաբար Աշոտյանն էլ է առաջնորդվել սպունգի մեթոդով, այդ պատճառով բավականին երիտասարդ կարողացավ ընկղմվել պաշտոնների լաբիրինթում ու սպունգի նման քաշել մանդատներ: «Ընկալեք աշխարհը այնպիսին, ինչպիսին, որ կցանկանային այն մարդիկ, որոնք նահատակվել են 95 տարի առաջ»,-շարունակում էր նախարարը: Իհարկե, աշակերտները սպունգի նման կլանում էին Աշոտյանի դասը եւ ոչ ոք չփորձեց ընկեր նախարարից պարզաբանում լսել հատկապես վերջին նախադասության հետ կապված: Այնուամենայնիվ, նա խորհուրդներից անցավ հորդորի առ այն, որ խոսքերը ընդունեն ոչ թե դաս այլ ուղղակի նախարարական բարձր մտորումներ: Իսկ դասը ավարտեց ճիշտ Տիգրան Սարգսյանի պես: «Ամենամեծ հանցանքը այսօր պեսիմիզն է, ձեռքերը թողելն ու ասելն է՝ տնտեսական ճգնաժամ է, ոչինչ չի ստացվում: …Եթե ներշնչենք, որ հաղթելու ենք ու կառուցելու ենք պետություն այնպիսին, ինչպիսին ուզում ենք բոլորս, ուժեղ դպրոցով, ծախկող տնտեսությամբ, արդարությամբ, կունենանք այդ հասարակությունը»,-աշակերտներին օպտիմիստական հովերով ներշնչեց ԿԳ նախարարը:
Ընկեր Հրանուշի դասը՝ Սերժ Սարգսյանի քարոզ
Դասարանում հատկապես ինքնադրսեւորման յուրահատուկ փորձեր էր անում հրանուշ Հակոբյանը: Գուցե տարիքային առանձահատկությունից ելնելով՝ վարժապետին հատուկ ոճով էր վարում դասը: Տարերքի մեջ էր, ի տարբերություն գործընկերների մոլորվել էր պատմության բավիղներում: Միայն ասելիքով չէր սպառվում՝ փորձում էր իր զգացածն ու իմացածը հաղորդել երեխաններին նաեւ դեմքի միմիկաններով , մարմնի, ձեռքերի ու մատների ճկուն շարժումներով: Նա ավելի շատ վարժապետին բնորոշ ձեւով էր վարում դասը՝ գլուխը կախ դասարանում քայլելով: Սուլթան Համիդի, Ադանայի ջարդերից, հայերի ցեղասպանությունից պատմելու ընթացքում կտրուկ անցնում էր մեր օրեր եւ գովերգում Սերժ Սարգսյանի քաղաքականությունը. «Պատահական չէ, որ վերջին մի քանի երկրներում հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը խոսում է հայրենազրկման մասին: Մեզ հայրենազրկեցին, մեր ձեռքից վերցրեցին հայրենիքը, սա եւս շատ կարեւոր է, որ հասկանանք»: Տիկնոջ խոսքերից տպավորություն է ստեղծվում, թե մինչ Սերժ Սարգսյանի նախագահելը, մենք կարծում էին, թե միայն տուն ու տեղ ենք կորցրել, եւ միայն վերջերս պարզ դարձավ, որ Արարատից անդին նաեւ հայրենիք ենք թողել: Իսկ իրենց՝ պաշտոնյանների անգործության պատասխանատվությունը թողեց նոր սերդի ուսերին՝ ակնարկելով, որ 20 տարում տնտեսապես զարգացած երկիր չեն ստեղծի, ժամանակ է պետք «Դուք եք այն սերունդը, որ ուրիշ ժամանակներ չեք ապրել, մեր սերունդը երկու ես ով է ապրել, իսկ դուք ազատ, անկախ քաղաքացիներ եք, դուք պետք է ձեր երկիրը կառուցեք»: Մի խոսքով, ընկեր Հրանուշը ավելի հաջող դիրիժորություն կաներ, քան վարժապետություն: Իսկ ընկեր Հասմիկի դասը իր ոլորտի շրջանակում էր՝ տաղտուկ ու միապաղաղ, ինչպես մեր մշակույթը:
Կարծիքներ