Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են օգտագործել

Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են օգտագործել

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է.

«Կիրանցում ոստիկանները բնակիչների հետ բախման ժամանակ լուսաձայնային նռնակ կիրառեցին»:

Քիչ անց,  պայմանագրային զինծառայողները եկան, միացան գյուղացիներին»։

Հիշեցնեք, որ ժամեր առաջ իրավիճակը կտրուկ սրվեց Ոսկեպարից Կիրանց տանող ճանապարհին, որտեղ փորձել է մի ավտոմեքենա անցնել. տեղի բնակիչները կասկածել են, որ ավտոմեքենայի մեջ բացի հայերից, նաև ադրբեջանցիներ կան, որոնք մասնակցել են Ոսկեպարի մոտ սահմանազատման աշխատանքներին։ Բախում է սկսվել իրավապահների ու հավաքվածների միջև, իրավիճակը հանդարտեցել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտնելով, որ կասկածելի մարդիկ դուրս են եկել ավտոմեքենայից ու հեռացել, ու անիմաստ է այլևս այդ ավտոմեքենայի ճանապարհը փակելը։