Ֆրանսիան հերքում է․ զորք չի ուղարկել Ուկրաինա

Ֆրանսիան հերքում է․ զորք չի ուղարկել Ուկրաինա

Ֆրանսիան օտարերկրյա լեգեոնի զինվորներ չի ուղարկել Ուկրաինա։
Այս մասին հայտնել է երկրի ԱԳՆ-ն։

Պենտագոնի նախկին պաշտոնյա Սթիվեն Բրայանը երեկ հայտարարել է, որ Ֆրանսիան գաղտնի կերպով իր զինվորականներին ուղարկել է Ուկրաինա։

Նրա խոսքով՝ Ֆրանսիական 3-րդ հետեւակային գնդի օտարերկրյա լեգեոնի մոտ 100 զինվորներ տեղակայվել են Սլավյանսկում՝ Ուկրաինայի Զինված ուժերի 54-րդ բրիգադին աջակցելու համար։ 
Ընդհանուր առմամբ, ըստ Բրայանի, նախատեսվում է մոտ 1500 ֆրանսիացի լեգեոներ ուղարկել Ուկրաինա։

Ավելի վաղ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չէր բացառել Ուկրաինայի հակամարտության գոտի միջազգային զորախումբ ուղարկելու հնարավորությունը, ինչը հարուցել էր նույնիսկ Փարիզի մերձավոր դաշնակիցների տարակուսանքն ու քննադատությունը։