Մոսկվայի «Մեծ թատրոնից» մարդկանց տարհանել են

Ռուսաստանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնից մարդկանց տարհանել են, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Ներկայացման ժամանակ հնչել է հրդեհի ազդանշանը։ Նշվում է, որ դեպքի վայր ժամանած հրշեջները ծուխ կամ կրակ չեն հայտնաբերել։
Մեծ թատրոնի մամուլի ծառայությունը «Խոսում է Մոսկվա» ռադիոկայանին հայտնել է, որ հրդեհի մասին ահազանգը կեղծ է եղել։ Շենքն ստուգվել է արտակարգ իրավիճակների ծառայության կողմից
Կարծիքներ