Համախմբվելը նույնանալը չէ․երբ կոչ են անում համախմբման, կոչ չեն անում նույնականանալ

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Համախմբվելը նույնանալը չէ:Նրանք ովքեր սեփական սկզբունքները ավելի վեր են դասում գերակայություններից պետք է ընկալեն, որ ինդիվիդուալիզմը դեռ ուժ չէ, ոչ էլ հարցի լուծման բանալի: Ինդիվիդուալիզմի ուժը գերակայությունների համար հմուտ կռիվ տալն է, ոչ թե սեփական սկզբունքների PR-ը: Երբ կոչ են անում համախմբման, կոչ չեն անում նույնականանալ , այլ խնդրում են մի կողմ դնել սկզբունքներն ավելի կարևոր համընդհանուր առաքելության և գերակայութան համար: Գերակայությունները բոլորիս համար են կարևոր և կոչված են առհասարակ էնպիսի համակարգի և սոցիումի գոյության պահպանմանը, որտեղ սկզբունքայինությունը և ինդիվիդուալիզմը արժեք են, իսկ, երբ գերակայություններ այլևս չկան, քո սկզբունքայինությունն ու ինդիվիդուալիզմը որևէ մեկին պետք չեն, ավելին կխլացվեն ու կանտեսվեն ամբոխավարության ու անսկզբունքայինության տոնավաճառում»:
Նշենք, որ ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ չի միանում Բագրատ Սրբազանի կողմից հնչեցրած քաղաքական միասնության կոչին։ Մասնավորապես նշել է․
«Ես համախմբվելու չունեմ ժամանակին Նիկոլ Փաշինյանի արբանյակը հանդիսացողների ու 2020-ի կապիտուլյացիայից հետո նրա հրաժարականը չպահանջողների հետ։ Ես համախմբվելու չունեմ Շուշին ու Հադրութը,Լաչինն ու Աղավնոն,Գորիս-Կապան 21 կմ եւ Սեւ լճի 30 տոկոսը հանձնման ժամանակ ծպտուն չհանած «ուժերի» կամ «գործիչների» հետ:
Ես համախմբվելու չունեմ Ռոբերտ Քոչարյանին,Մանվել Գրիւիրյանին ապօրինի կալանավորողների ու Սերժ Սարգսյանի վրա սարքած քրեական գործ կարողների հետ։ Ես համախմբվելու չունեմ Արմեն Աշոտյանին քաղաքական բանտարկյալ չհամարողների հետ։ Ես ձեւական համախմբման կարիք չունեմ ։ Սա բացառապես իմ անձնական կարծիքն է,բացառապես։ Ես պատրաստ եմ միավորվել արժեհամակարգի ու գաղափարի շուրջ՝առանց որեւէ ամբիցիայի ու դա բազմիցս ապացուցել եմ վերջին 6 տարիների ընթացքում։ Հուսահատությունը՝ մեղք է»։
Կարծիքներ