Երեւանում փորձել են թուրքական կուսակցություն հիմնադրել․ ինչու են ձերբակալել Արթուր Չախոյանին (տեսանյութ)
Ամիսներ շարունակ Թուրքիայի շահերը պաշտպանող և թուրքական քարոզչություն իրականացնող փաշինյանական Նատալի Ալեքսանյանն իր գործընկեր Ռոման Նազարյանի հետ երեկ փորձել են հիմնադրել «թուրքամետ» կուսակցություն Հայաստանում: Վերջիններիս անձնական խոսակցություններից, որը հայտնվել է համացանցում, պարզ է դառնում, որ կուսակցությունը հիմնադրվում է Աննա Հակոբյանի բարձր հովանու ներքո:
Հայտնի բլոգեր Արթուր Չախոյանը կուսակցության համագումարի ժամանակ փորձել է իրազեկման ակցիա իրականացնել, ինչի արդյունքում վեճ է սկսվել կուսակցության համագումարի մասնակիցների եւ բլոգերի միջև: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ դեպքի վայր են եկել պարեկային ծառայության աշխատակիցներ, որոնց նկատմամբ կուսակցության համակիրները բռնություն են գործադրել: Բերման են ենթարկվել ոչ միայն պարեկներին հարվածողները, այլ նաև բլոգեր Արթուր Չախոյանը: Այս պահին Չախոյանը գտնվում է Երևանի կենտրոնի ոստիկանության բաժնում:
Չախոյանի հետ է եղել նաեւ Երեւանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը։ «Հրապարակ»-ի հետ զրույցում Խաչատրյանը պատմեց․ «Հայաստանում, Երեւանում, «Խուլ եւ համրերի» կենտրոնում նախատեսվում էր թուրքական կուսակցության բացում։ Այս կուսակցության հետեւում կանգնած է Թուրքիայում բնակվող, իրեն Նատալի Ալեքսանյան ներկայացնող անձնավորությունը, ով իրականում Տաթեւիկն է առեւտրական, բնակվում է Թուրքիայում, այնտեղ ամուսին ունի։ Սույն տիկինը ինտերնետում բավականին ակտիվ քարոզ անելու միջոցով փորձել է բացել Հայաստանում թուրքական կուսակցություն։ Կուսակցության ղեկավար կազմի մեջ է մտնում նաեւ նախկինում «Լուսավոր Հայաստան» կուսակցության, ապա Մհեր Արմենիայի կուսակցության անդամ Ռոման Նազարյանը։ Նա սատարում է թուրքերին եւ փորձել է բացել թուրքական կուսակցություն»։
Մանրամասն՝ տեսանյութում
Կարծիքներ