Չէի պատկերացնի, որ իրար բզկտող քաղաքական ուժերի մեջ համերաշխություն կլինի

Բագրատ Սրբազանն այսօր հանդիպել է քաղաքական ուժերի հետ, այդ թվում «Հայաքվե» նախաձեռնության անդամների։ Հանդիպումից հետո «Հայաքվե»-ի անդամ Մենուա Սողոմոնյանն ասել է, որ իրար բզկտող քաղաքական ուժերի միջեւ եղել է համերաշխություն, ըմբռնում, որ բոլորը գտնվում են նույն նավի վրա։
«Ծովը փոթորկված է, եւ եթե չկարողանանք միասին համերաշխ նավարկել դեպի խաղաղ ափեր, ապա կկործանվենք: Տարբեր հարցերի շուրջ տարբեր տեսակետներ են հնչել, բայց ես նկատել եմ պատրաստակամություն՝ միասնաբար լինելու եւ ընթանալու դեպի իշխանափոխություն, երկիրը դուրս հանելու խորագույն անվտանգային վիճակից, ռեսուրսները նույն նպատակին ներդնելու ցանկություն»,-ասաց Մենուա Սողոմոնյանը։
Նա նաեւ նշեց, որ վարչապետի թեկնածուի անուններ նույնպես քննարկվել են, սակայն անուններ չբարձրաձայնեց։
Կարծիքներ