Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Թուրքիայի տրանսպորտի նախարարը կրկին խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ հայտարարելով, թե դրա լիարժեք շահագործումը հնարավոր կլինի 2028-2029 թվականներին: 

Այս մասին TGRT Haber հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

Նրա խոսքով, երկաթուղու կառուցման աշխատանքները, որը Թուրքիայի Կարս քաղաքը կկապի Նախիջևանին սահմանակից Իգդիրի շրջանին, կսկսվի այս տարվա վերջին։ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Ղարաբաղի Զանգիլանի շրջանի միջև երկաթուղային հատվածի կառուցումը նույնպես կարող է տևել մի քանի տարի։

«Զանգեզուրի միջանցքի բացման արդյունքում նոր կարևոր այլընտրանք կհայտնվի Ասիայի և Եվրոպայի միջև տնտեսական կապեր հաստատելու համար»,- հավելել է նախարարը։