Գնել Սանոսյանը եկել էր Կիրանց՝ դավաճանական Կառավարության վերջնագիրը ներկայացնելու

Գնել Սանոսյանը եկել էր Կիրանց՝ դավաճանական Կառավարության վերջնագիրը ներկայացնելու

Սուրբ Աննա եկեղեցու բակում ելույթ ունեցավ նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, Սրբազան շարժման առաջնորդներից Գառնիկ Դանիելյանը:

«Էդ մարդկանց դեմքերին տառապանք էլ չկար, որ այսօր եկել էին Կիրանց: Գնել Սանոսյանն այսօր եկել էր Կիրանց` այս դավաճանական, ապազգային Կառավարության վերջնագիրը ներկայացնելու գյուղացիներին: Ասելու, որ գյուղը կիսվում է երկու մասի` դպրոցի մոտով, եկեղեցու միջով: Եվ դա համարում են նորմալ երևույթ: Եվ դա անում են` գյուղացիներին անհատապես կանչելով, մեկի հետ մտերմիկ խոսելով, մեկին գումար առաջարկելով: Բայց ի պատիվ Կիրանցի արժանապատիվ ժողովրդի, պիտի նշեմ, որ մարդիկ հաշտ չեն այս իրավիճակի հետ: Նրանք խնդրել են փոխանցեմ` շատ հպարտ են ձեզնով և հուսով են, որ մեր գործն իրականանալու է»: