Լոնդոնի գործող ընդդիմադիր քաղաքապետը վերընտրվել է պաշտոնում 

Լոնդոնի գործող ընդդիմադիր քաղաքապետը վերընտրվել է պաշտոնում 

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի գործող քաղաքապետ, ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը ներկայացնող Սադիք Խանը վերընտրվել է իր պաշտոնում։ Սա նրա երրորդ վերընտրությունն է։ Այս մասին տեղեկանում ենք մայիսի 2-ին, Անգլիայում տեղի ունեցած ռեգիոնալ ընտրությունների հրապարակված արդյունքներից։ 53-ամյա, ծագումով պակիստանցի Սադիք Խանը հավաքել է ընտրողների 43,7 տոկոսի քվեն կամ 1 088 225 ձայն։ Նրա մրցակից, Պահպանողականների կուսակցությունը ներկայացնող Սյուզեն Հոլլը հավաքել է ընտրողների 32,6 տոկոսի քվեն կամ 811 518 ձայն։

Հիշեցնենք, որ Լոնդոնի քաղաքապետի պաշտոնը հաստատվել է 2000 թվականին։ Մինչ այս եւ ոչ մեկին չէր հաջողվել երեք անգամ զբաղեցնել այդ պաշտոնը։