Նոր առարկա ռուսական դպրոցներում՝ կարատե 

Նոր առարկա ռուսական դպրոցներում՝ կարատե 

Ռուսաստանի բոլոր դպրոցներում հնարավոր է ներդրվի նոր դպրոցական առարկա՝ կյոկուշինկա ոճի կարատե, հայտնում է ՌԴ Զաբայկալյան երկրամասի երկրամասային կառավարության մամուլի ծառայությունը։ Նախագծի հեղինակը կյոկուշինկա կարատեի աշխարհի եռակի չեմպիոն Խայիդ Մանթաեւն է։ Նախաձեռնությանն աջակցել է Հեռավոր Արեւելքի դաշնային շրջանում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Յուրի Տրուտնեւը։

Եթե առաջարկը հավանության արժանանա, ապա ՌԴ բոլոր հանրակրթական դպրոցներում 1-11-րդ դասարաններում կարող են անցկացվել կյոկուշինկա կարատեի դասեր՝ որպես հանրակրթական առարկա, դպորցական մարզական ակումբների կամ սպորտային սեկցիաների շրջանակներում։ Նշվում է, որ Զաբայկալյան երկրամասում նման սեկցիաներ արդեն բացվել են մի քանի դպրոցներում։