Ի՞նչ են որոշել BRICS-ի հարցով, Լավրովը փակագծեր է բացել

Ի՞նչ են որոշել BRICS-ի հարցով, Լավրովը փակագծեր է բացել

BRICS-ի երկրները որոշեցին դադար վերցնել ասոցիացիայի նոր անդամներ ընդունելու հարցում։ 
Այս մասին Բելառուսի խորհրդարանի վերին պալատի նախագահ Նատալյա Կոչանովայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Ձայների ճնշող մեծամասնությամբ (Նիժնի Նովգորոդում օրերս կայացած BRICS-ի երկրների արտգործնախարարների հանդիպմանը) որոշվել է դադար վերցնել նոր անդամակցությունների հետ կապված՝ նախ ապահովելու նորեկների ինտեգրումը, որոնք կրկնապատկել են կազմը։ Միևնույն ժամանակ պատրաստվում են գործընկեր երկրների կատեգորիաները՝ այն է՝ «քայլեր» մինչև լիիրավ անդամակցությունը։ Մենք անպայման առաջ կմղենք մեր բելառուս ընկերներին, ինչպես նաև մի շարք այլ համախոհների»,- ասել է դիվանագետը։

Հունիսին Թաիլանդի արտաքին գործերի նախարար Մարիս Սանջամպոնգը Լավրովին նամակ է հղել BRICS-ին միանալու երկրի մտադրության մասին:

Մայիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ BRICS-ը Ռուսաստանի նախագահությամբ սկսել է աշխատել ֆինանսների, էներգետիկայի, կենսատեխնոլոգիայի և տիեզերական ոլորտներում համագործակցությունը մեծացնելու ուղղությամբ: Նա նաև նշել է, որ Ռուսաստանի նախագահությունը «համոզիչ տեմպեր է հավաքել»։

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 1-ից BRICS ասոցիացիայի նախագահությունն անցել է Ռուսաստանին։