Օլիմպիական չեմպիոնը ուզում է դառնալ ֆուտբոլային ակումբի բաժնետեր 

Օլիմպիական չեմպիոնը ուզում է դառնալ ֆուտբոլային ակումբի բաժնետեր 

Բասկետբոլի Օլիմպիական չեմպիոն, NBA-ի քառակի չեմպիոն Շաքիր Օ՛Նիլը բանակցություններ է սկսել անգլաիական «Վեսթ Հեմ Յունայթեդ» ֆուտբոլային ակումբում բաժնեմաս ձեռք բերելու համար։ Համաձայն առկա տեղեկությունների, 52-ամյա ամերիկացի բասկետբոլիստը ցանկանում է դառնալ լոնդոնյան թիմի բաժնետերերից մեկն այն բանից հետո, երբ անցյալ սեզոնին ներկա է եղել ԱՊԼ հանդիպումներից մեկին։ «Շաքը սիրում է բրիտանական ֆուտբոլը եւ մտադիր է ակումբում լուրջ գումարներ ներդնել։ Խնդիրն այն է, թե ֆինանսական պայմանները նրա համար ձեռնտու կլինեն արդյոք։ Շաքը իրոք հետաքրքրված է այդ գործարքով»,- նշել են իրավիճակին ծանոթ աղբյուրները։

Հիշեցնենք, որ անցյալ սեզոնին «Վեսթ Հեմ Յունայթեդը» հասել էր մինչեւ Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակիչ, զիջելով գերմանական «Բայերին»։ ԱՊԼ վարկանիշային ցանկում այն իններորդ տեղում է, ինչը թույլ չի տվել, որ ակումբը մասնակցի եվրագավաթների։