Ես եմ առանց ակնկալիքի, առանց սպասելիքների հանձն առնելու բոլոր դժվարությունները․ Սրբազան

Ես եմ առանց ակնկալիքի, առանց սպասելիքների հանձն առնելու բոլոր դժվարությունները․ Սրբազան

«Այս շարժման բուն էությունն արժեքային փոփոխությունն ու չարիքին հեռացնելն է։ Ես անընդհատ շեշտել եմ ու շեշտելու եմ, մեր երկիրը կառավարվում է չարիքի կողմից և իմ փողոց, հրապարակ դուրս գալը պատահականություն չէ։

Աստված մարգարեի միջոցով ասեց՝ ո՞ւմ ուղարկեմ, ես հանձն եմ առել ասելու՝ ինձ ուղարկեք և ուզում եմ, խնդրում եմ, որ յուրաքանչյուր մարդ այդպես լսի․ ինձ ուղարկես, ես եմ այդ գործիքը, միջոցը, կամուրջը, հնարավորությունը, ես եմ։ Ես եմ առանց ակնկալիքի, առանց սպասելիքների, առանց սիրվելու հանձն առնելու բոլոր դժվարությունները, բայց միայն մեկ նպատակի համար, որ ունենամ հայրենիք ու պատիվ»,- այս մասին սիսիանցիների հետ հանդիպման ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։ 

«Իմ ամբողջ ցանկությունն այն է, որ ես երկրից աչքերս փակելուց զգամ, որ օրհնված եմ գնում, ոչ թե նզովված և երանի ամեն հայ մարդու հավատամքն այդպես լինի։ Մեր ներկայությունն այստեղ չի լինելու հավիտենապես, բայց մեր ներկայությունը կարող է լինել անմահների շարքում», -նշեց նա։