Ռամզան Քադիրովն իր զարմիկին նշանակել է Չեչնիայի Անվտանգության խորհրդի քարտուղար 

Ռամզան Քադիրովն իր զարմիկին նշանակել է Չեչնիայի Անվտանգության խորհրդի քարտուղար 

Ռուսաստանի Չեչնիայի ինքնավար հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովն իր զարմիկին՝ Խամզաթ Քադիրովին նշանակել է Չեչնիայի ԱԽ քարտուղար։ Ավելի վաղ Խամզաթ Քադիրովը զբաղեցնում էր Քադիրովի օգնական խորհրդականի պաշտոնը։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Ռամզան Քադիրովը։ Նա նաեւ մի շարք նոր նշանակումներ է կատարել Չեչնիայի ինքնավար հանրապետությունում, որի մասին տեղեկացրել է հանրությանը տելեգրամյան գրառմամբ։

Չեչնիայի ղեկավարը հույս է հայտնել, որ նոր պաշտոնյաները, թե իր զարմիկը կկարողանան կատարել այն պարտականությունները, որոնք դրվել են նրանց վրա, քանի որ ունեն ղեկավար պաշտոններում աշխատելու հարուստ փորձ եւ գիտելիքներ։