Թուրքիայում շարունակում են հալածել սիրիացիներին. գիշերը կրկին միջադեպեր են եղել

Թուրքիայում շարունակում են հալածել սիրիացիներին. գիշերը կրկին միջադեպեր են եղել

Գիշերը Սերիկում և Անթալիայում կրկին հակասիրիական ցույցեր են սկսվել, գրում են թուրքական լրատվամիջոցները։
Թուրքերը կոտրել են դռները և ներխուժել սիրիացի գաղթականների տներ՝ դուրս շպրտելով նրանց իրերն ու այրելով բնակարանները։

Ավելի վաղ տեղի ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Թուրքիայի Կայսերի քաղաքում սիրիացի փախստականը սեռական ոտնձգություն է արել 5-ամյա երեխայի նկատմամբ, որը նույնպես գաղթական է:
Դա հանգեցրել է հակասիրիական բողոքի ակցիաների:

Նշվում է, որ քաղաքի թուրք բնակիչները դուրս են եկել փողոց և սկսել ավերել սիրիացիներին պատկանող խանութներն ու այլ բիզնեսները։