5 միլիարդ մարդ օգտվում է սոցիալական ցանցերից

5 միլիարդ մարդ օգտվում է սոցիալական ցանցերից

2024 թվականի We Are Social զեկույցի համաձայն՝ 5 միլիարդ մարդ օգտվում է սոցիալական ցանցերից, ինչը համարժեք է աշխարհի 8 միլիարդանոց բնակչության 62 տոկոսին:

Սոցցանցերի օգտատերերի թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 5,6 տոկոսով, ընդ որում 266 միլիոն նոր օգտատեր 2023 թվականին առաջին անգամ օգտվել է սոցիալական ցանցերից։ Հայտնի է, որ աշխարհում 5,35 միլիարդ մարդ օգտվում է համացանցից:

Զեկույցի համաձայն՝ օգտատերերը սոցիալական ցանցերում օրական միջինը 2,23 ժամ են ծախսում։ Բացի այդ, 1,41 ժամ ծախսվում է գրքեր, ամսագրեր և այլ պարբերականներ կարդալու վրա, 1,25 ժամ՝ երաժշտություն լսելու և 1,02 ժամ՝ խաղեր խաղալու համար։