Սյունիքում հասկացել են՝ ինչ է կատարվում

Սյունիքում հասկացել են՝ ինչ է կատարվում

Սյունիքի այցը շատ ոգևորիչ և տպավորիչ էր։ Այն պատկերը, որը ներկայացվում էր, համոզվեցինք, որ այդպես չէր։ Միևնույն ժամանակ բոլոր ստերի կապանքները քանդվելուն էր միտված՝ ցույց տալու,թե մարդիկ ինչպես են ապրում։ Այս իմաստով իմ տրամադրությունն աննկարագրելի է։ Մարդիկ ոչ միայն փողոցներում էին հավաքված՝ հակառակ բոլոր բռնաճնշումների, ակնհայտ էր թե տներից, թե փողոցներում, շատ ջերմորեն արձագանքում էին, հասկացել են,թե ինչ է կատարվում երկրում: Այս մասին հայտարարել է Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Սյունիք կատարած այցին: