Ռոմանտիզմի ու անգրագիտության շաղախ
Շտապենք փարատել պատգամավորի տարակուսանքը. ոստիկանության հաղորդագրության մեջ պարզորոշ ասված է. "Վերջին օրերին Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստները պարբերաբար փորձեր են կատարում օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացնելու զանգվածային միջոցառում Ազատության հրապարակում։ Փորձեր, որոնք ուղղված են իրավապահների հետ բախումներ սադրելուն, հասարակական կարգը խախտելուն"։ Եւ մնում է իսկապես տարակուսել՝ ի՞նչ նկատառումով է հարգելի պատգամավորը աղավաղել ոստիկանության հաղորդագրության տեքստը եւ ի՞նչ տրամաբանությամբ է կառուցել իր հետագա մտարկումները քաղաքացու իրավունքների եւ ոստիկանության պարտականությունների վերաբերյալ։ Իսկ գուցե պաշտոնական հաղորդագրություններին հղում անելիս պարզապես պետք է ավելի ուշադիր ու պատասխանատո՞ւ լինել"։
ՀԳ - Այժմ մեր զարմանալու հերթն է. այս հաղորդագրությունն ասում է, որ ոստիկանությունը "Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներին" ի սկզբանե համարում է իրավախախտներ եւ կարծում է, որ նրանք էականորեն տարբերվում են "անհայտ անձանցից": Նաեւ, որ "Ազատության" հրապարակում զբոսնելը նշանակում է "սահմանված կարգի խախտմամբ զանգվածային միջոցառում" կազմակերպել, ինչը պետք է պատժվի: Իսկ "փորձեր, որոնք ուղղված են իրավապահների հետ բախումներ սադրելուն, հասարակական կարգը խախտելուն" արտահայտությունն ընդհանրապես ոչինչ չասող, ոչ իրավական ձեւակերպում է, որը չի կարող մարդկանց զբոսնելու իրավունքը ոտնահարելու պատճառ դառնալ:
Կարծիքներ