Մահափորձ՝ ադրբեջանցի պատգամավորի դեմ, ահաբեկչություններ՝ պետհիմնարկներում

Մահափորձ՝ ադրբեջանցի պատգամավորի դեմ, ահաբեկչություններ՝ պետհիմնարկներում

Կայացել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, այս տարի կայացած ընտություններում նախագահի թեկնածու Ֆազիլ Մուստաֆայի մահափորձի գործով կալանավորված Էմին Ալիյարովի, Ռաշադ Ահմեդովի, Ազեր Սարիջանովի, Էլշադ Ասկերովի, Սաբուխա Շիրինովի քրեական գործով հերթական դատավարությունը, հայտնում է APA-ն։

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում կայացած նիստում պարզվել է, որ Ռաշադ Ահմեդովը զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ 

Ազեր Սարիջանովն խոստովանել է, որ իրենք ցանկացել են պատժել Ֆազիլ Մուստաֆային, քանի որ նա դեմ է կրոնական ցույցերին։

Պատասխանելով դատավորի հարցերին՝ Ազեր Սարիջանովն ասել է, որ իրեն մեղավոր է ճանաչում ահաբեկչություն ծրագրելու մեջ։ Մեղադրյալը պատմել է, որ ահաբեկչություններ էր ծրագրում կառավարական այլ կառույցներում, մտադրված լինելով գնդակահարել բոլորին, բացի կանանցից։

Այս գործով հաջորդ դատական ​​նիստը նշանակվել է մայիսի 10-ին։