Տնօրեններին ստիպում են «ցանկացած միջոցառման մասնակցելուց առաջ տեղեկացնել»

Տնօրեններին ստիպում են «ցանկացած միջոցառման մասնակցելուց առաջ տեղեկացնել»

Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության օր օրի մասսայականացումն այնքան է մտահոգել իշխանություններին, որ ձեռքը փրփուրներին են գցել: Մենք երեկ գրել էինք, որ ուսանողներին շրջաբերական են ուղարկել, թե բացակայությունների պատճառով կպատժվեն: Հիմա էլ որոշել են դպրոցների տնօրեններին եւ ուսուցչական անձնակազմերին հետ պահել՝ քաղաքացիական դիրքորոշում արտահայտելու հնարավորությունից: 
Մասնավորապես, տեղեկացանք, որ մարզպետարանները սկսել են մարզերի դպրոցների տնօրեններին հրահանգավորել՝ կոչ անելով չմասնակցել քաղաքական բնույթի որևէ ակցիայի: 

Մեր ձեռքում է հայտնվել դպրոցի տնօրեններին ու ուսուցիչներին ուղարկված հրահանգ- հաղորդագրություն, որը ստացել են մարզպետարանի կրթության վարչությունից.

«Հարգելի' տնօրեններ, դպրոցը քաղաքական կառույց չէ, ևս մեկ անգամ խնդրում ենք զերծ մնալ դպրոցի անձնակազմին և աշակերտներին քաղաքական հարցերում ներգրավելուց։ Տնօրեններ ջան, տարբեր կառույցների կողմից կազմակերպված ՑԱՆԿԱՑԱԾ միջոցառման մասնակցելուց առաջ պետք է ՏԵՂԵԿԱՑՆԵԼ։ Այլևս այս հարցին չեմ անդրադառնալու։ Եթե ևս մեկ անգամ կրկնվի որևէ դպրոցի կողմից, տնօրենի նկատմամբ կարգապահական տույժ կկիրառվի»։