Ուսանողներին որոշել են հետ պահել հանրահավաքին մասնակցելուց (լուսանկար)

Ուսանողներին որոշել են հետ պահել հանրահավաքին մասնակցելուց (լուսանկար)

«Հրապարակի» խմբագրություն ահազանգեցին ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներ և մեզ տրամադրեցին իրենց ուղարկված շրջաբերականի տեքստը։ Ասացին, որ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության՝ մայիսի 9-ին Երևանում կայանալիք հանրահավաքին ընդառաջ ուսանողներին որոշել են հետ պահել հանրահավաքին մասնակցելու ցանկությունից եւ ուսումնական տարվա ավարտին շրջաբերական են ուղարկել:

«Երեկ՝ մայիսի 6-ին, մեզ շրջաբերական են ուղարկել, որով հիշեցնում են, իսկ ավելի ճիշտ փորձում են կանխել մեր մասնակցությունը առաջիկայում նախատեսվող հանրահավաքներին: Սա զգուշացում է»,- ասացին ուսանողները: Նրանք նշեցին, որ շրջաբերականներ հաճախակի չեն ուղարկվում, մի շրջաբերական ուղարկել են կիսամյակի սկզբում`, դեռևս քննությունների շրջանը չէր սկսվել, այնպես որ այս շրջաբերականը զարմանք է հարուցել ուսանողների շրջանում եւ ֆակուլտետում քննարկումների առարկա դարձել, քանի որ դրա նպատակը միանգամայն հասկանալի է` հանրահավաքին ուսանողների մասնակցությունը կանխել:

Հիշեցնենք, որ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանը Տիգրան Եփրեմյանն է` Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ընկերը։

ԵՊՀ-ի Միջազգային հարաբերությունների դեկանատի տարածած շրջաբերականի սքրինշոթը՝