Տնօրենները դեռ կպատժվեն
ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հրամանով 2009-2010 ուսումնական տարում արգելվել է աշակերտների էքստերն` թռիչքային կարգով փոխադրումը: Սակայն օրերս պարզ դարձավ, որ նախարարի հրամանը բնավ էլ պարտադիր չէ դպրոցների որոշ տնօրենների ու աշակերտների համար: Կրթության պետական տեսչության կողմից 10-11-րդ դասարանցիների շարժի, տեղափոխման վերաբերյալ անցկացված մոնիտորինգի արդյունքում պարզվել է դպրոցը թռիչքային ձեւով ավարտելու 39 դեպք, նման 39 դիմորդ է հայտագրվել Գնահատման եւ թեստավորման կենտրոնում՝ պետական միասնական քննություններին մասնակցելու համար: Ուսումնասիրությունները շարունակվում են, եւ շատ հնարավոր է, որ այս թիվն աճի: Հիշեցնենք, որ անգլերենի պետական միասնական քննության ժամանակ մի դիմորդ անգամ հեռացվել էր քննասենյակից: "Այս տարի, քանի որ հարցը հրատապ էր, մենք որոշեցինք 10-11-րդ դասարաններում սովորողների շարժի մշտադիտարկում անցկացնել ամբողջ հանրապետությունում: Ուսումնասիրվել է շուրջ 81 հազար աշակերտի փաստաթուղթ: Այդ տվյալները մուտքագրեցինք տվյալների բազա: Հետագայում աշակերտների տեղափոխման արդյունքների համադրման միջոցով պարզ դարձավ, որ մոտ 3 հազար 500 աշակերտ դուրս է եկել 10-11-րդ դասարանից: Մեր արդյունքները համադրեցինք ԳԹԿ տվյալների հետ, ու պարզվեց, որ 39 հոգի հայտագրված են քննություններին մասնակցելու համար",- "Հայելի" ակումբում լրագրողներին պարզաբանեց Կրթության պետական տեսչության պետ Խաչիկ Մուրադյանը: Իսկ հանրակրթության տեսչավորման բաժնի պետ Աշոտ Արշակյանի կարծիքով՝ նախարարի հրամանը չի անտեսվել, պարզապես՝ "այդ 39 հոգին էքստերն կարգով ավարտելու հետ որեւէ կապ չունեն: Նրանք օրենքի խախտումով հաջորդ դասարան տեղափոխված աշակերտներ են":
Իրականում այս աղմուկը կապված է կրթական համակարգում կատարված փոփոխությունների հետ, երբ 2006 թվականից անցում կատարվեց 12-ամյա կրթության, ու պարզվեց, որ եկող տարի, փաստորեն, շրջանավարտ չենք ունենալու, ուստի այս տարի` 2009-2010 ուսումնական տարում էքստերնն արգելվեց: Այնուամենայնիվ որոշ աշակերտների հաջողվել է օրենքը շրջանցելով մասնակցել ընդունելության քննություններին: Բայց սա ընդամենը նրանց գիտելիքների ստուգում կարող է լինել, քանի որ ոչ ոք առանց ատեստատի չի կարող բուհ ընդունվել: Չնայած տնօրենները ինչպես անտեսել էին նախարարի հրամանը եւ իրականացրել այդ թռիչքային փոխադրումները, այնպես էլ կարող էին ատեստատներ տրամադրել: Սակայն, Խաչիկ Մուրադյանի խոսքով, ատեստատների տրամադրման գործընթացը վերահսկվելու է. "Մենք պետք է վերահսկենք, որ այդ դուրս մնացած աշակերտների անուններով ատեստատներ չգրվեն: Եթե չունենան ատեստատ, չեն կարողանա նաեւ բուհ մտնել: Մենք ունենք սովորողների կոնկրետ թիվ, ու յուրաքանչյուր դպրոցի տրվելու են համապատասխան թվով ատեստատներ: Գործընթացը վերահսկվելու է մինչեւ վերջ":
Դեպքերն արձանագրված են, սակայն ոչ մի տնօրեն առայսօր պատասխանատվության չի ենթարկվել: "Կլինեն տնօրեններ, որ կհեռացվեն աշխատանքից: Իսկ երբ ամփոփենք վերջնական արդյունքները, կոնկրետ առաջարկներ կանենք, եւ համապատասխան մարմինները կորոշեն, թե որ տնօրենի նկատմամբ ինչ պատիժ կկիրառվի: Գուցե նաեւ քրեական գործ հարուցվի",- ասաց Խաչիկ Մուրադյանը:

Կարծիքներ