Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ողջ պատկերը

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ողջ պատկերը

Ըստ էության ունենք մի իրավիճակ, որը կարելի է բնութագրել տարօրինակ նախադասությամբ՝ Հայաստանում պայքար է գնում Հայաստանի և հայ ժողովրդի գոյության համար։ 

Այս պարագայում առանց ավելորդ էմոցիաների պետք է փաստել, որ երկու հակամարտող ճամբար կա։ 

Առաջին ճամբարը բաղկացած է...

Թուրքական իշխանություններից:

Ադրբեջանական իշխանություններից:

Հայաստանի ներկայիս  իշխանություններից (և նրանց սակավաթիվ երկրպագուներից) ։ 

Եվրոպական և ամերիկյան (մասամբ) իշխանություններից: 

Վերոնշյալ «խաղացողների» գործողությունները խիստ կանոնակարգված են և բաշխված միմյանց միջև ։ 

Թուրքական և ադրբեջանական իշխանությունները ֆոն են ստեղծում (սպառնալիքներ, շանտաժ) հայկական իշխանությունների համար՝ զուգահեռ ստեղծելով ՀՀ իշխանությունների հանդեպ «բրուտալ» առճակատման շղարշ  բայց իրականում պաշտպանում են և սատարում են ներկայիս հայկական իշխանություններին որքան հնարավոր է ։ 

Նկատենք, որ հենց Հայաստանում իրավիճակը սկսում է թեկուզ փոքր-ինչ սպառնալ թավշյա իշխանությանը, անմիջապես թուրքերն ու ադրբեջանցիները սկսում են «փրկել» թավշիստներին։ 

Օրինակ՝ հիշենք 2021 թվականին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարությունը՝ ներկայիս իշխանությանը անվերապահ աջակցության խոսքերով կամ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը Հայաստանին ադրբեջանական գազ վաճառելու հնարավորության մասին (բնականաբար թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր նախապայմանները կատարելուց հետո, երբ Հայաստանին գազ պետք չի էլ լինի) ։ 

Ներկայիս հայկական իշխանությունն իր հերթին թուրք-ադրբեջանական տանդեմի «մասնաճյուղն» է և գործում է կոլոբրացիոնիստական ռեժիմի տրամաբանությամբ ՝ հավաքական Արևմուտքի «բարձր» հովանու ներքո ։ 

Ինչու՞։

Ամեն ինչ շատ պարզ է, քանզի հենց Բաքվի և Անկարայի բոլոր հրամանների կատարման տրամաբանության մեջ է ներկայիս հայկական իշխանությունը տեսնում իր իշխանական լիազորությունների պահպանումը Հայաստանում:

Միջազգային ուղեղային կենտրոնների վերջին վերլուծական եզրակացությունների համաձայն՝ ներկայիս հայկական իշխանությունը շարունակելու է փոխանակել Հայաստանի տարածքները, անվտանգությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը՝ իր պաշտոնավարման լրացուցիչ երաշխիքներ ստանալու համար:

Եվրոպական և ամերիկյան խաղացողներն այս համատեքստում գործում են ինչպես Հայաստանի իշխանությունների , այնպես էլ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ ամուր կապով, քանի որ ներկայիս հայկական իշխանությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ համատեղ վարում է տարածաշրջանից ռուսներին և իրանցիներին դուրս մղելու քաղաքականություն։ 

Վերոգրյալի լույսի ներքո եվրոպացիներն ու ամերիկացիներն արդեն քարտ-բլանշ են տվել փաշինյանական իշխանությանը ՝ սեփական քաղաքացիների նկատմամբ ոստիկանական և դատական համակարգերի անսահման օգտագործելու համար իրավիճակը Հայաստանում վերահսկելու նպատակով։ 

Սա փաստ է, որը ցույց է տալիս հավաքական Արևմուտքի իրական նպատակներն ու մտադրությունները Հայաստանում։ 

Իսկ թուրք-ադրբեջանական տանդեմին ու հայ կոլոբրանտներին դիմակայող ճամբարում են Հայոց Սուրբ  եկեղեցին, Հայաստանի քաղաքացիներն ու հայկական Սփյուռքը ։ 

Եվ նրանից, թե ով ի վերջո կհաղթի այս դիմակայությունում և կախված կլինի արդյոք Հայաստանը ֆիզիկապես գոյություն կունենա, այո՞ թե՞ ոչ։ 

Ահա և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ողջ պատկերը։

Արման Աբովյան