Ընդդիմադիր պատգամավորներից ովքեր են հանդիպել ԱՄՆ դեսպանին․ ինչ են քննարկել

Ընդդիմադիր պատգամավորներից ովքեր են հանդիպել ԱՄՆ դեսպանին․ ինչ են քննարկել

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է խորհդարանական ընդդիմության ներկայացուցիչներին։ Նա  լսել և քննարկել է  երկկողմ հարաբերությունների լայն շրջանակին առնչվող հարցեր, այդ թվում՝ ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, մարդու իրավունքներին և խաղաղության գործընթացին: 

Դեսպանն ընդգծել է  ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ողջունել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռք բերված համաձայնությունը Ալմա Աթայի հռչակագիրը սահմանների դելիմիտացիայի համար որպես հիմք ընդունելու վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցել է ընդդիմադիրներ Արթուր Խաչատրյանը,  Էլինար Վարդանյանը, Տիգրան Աբրահամյանը, Աննա Գրիգորյանը։

Հ․Գ․ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․

«Ընդդիմադիր պատգամավորները դեսպանի հետ զրույցում հայտնել են իրենց մտահոգությունները Հայաստանում ժողովրդավարական արժեքների և ազատությունների կտրուկ նահանջի մասին, շեշտադրել են ոստիկանական բռնությունների աճը, խոսքի ազատության և խաղաղ հավաքների իրավունքը սահմանափակելու դեպքերը: Ընդգծել են դատական համակարգը ամբողջությամբ գործադիրի վերահսկողության տակ վերցնելու անթուլատրելիությունը: 

Դեսպանի ուշադրությունն են հրավիրել նաև տարբեր գործերով խափանման միջոց ընտրված կալանքների անթուլատրելի վիճակագրութան վրա, ինչի արդյունքում հորինված մեղադրանքներով բազմաթիվ ընդդիմադիր քաղաքական գործիչներ և խաղաղ հավաքների մասնակիցներ, քաղաքական բանտարկյալներ այժմ գտնվում են բանտերում: 

Պատգամավորները ԱՄՆ դեսպանին ներկայացրել են նաև սահմանազատման և սահմանագծման, իսկ իրականում միակողմանի զիջումների և կապիտուլացիայի գործընթացի անթուլատրելիությունը, բարձրաձայնել են Արցախի հանրապետությունից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությունն ու Հայաստանում ունեցած սոցիալական խնդիրների, ինչպես նաև արցախահայույթան հավաքական վերադարձի իրավունքին առնչվող հարցերը»: