Բագրատ Սրբազանը դիմեց Սփյուռքին

Բագրատ Սրբազանը դիմեց Սփյուռքին

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Սփյուռքի մեր հայրենակիցներին։ Այնտեղ նույնպես իսկապես մեծ սպասումներ կան։ Ես հիմա ուզում շնորհակալության հայտնել նրանց այն աջակցության համար, որը կա։ Այս մասին այսօր Տավուշից դեպի Երևան ընթացող երթի ժամանակ հայտարարել է Բագրատ Սրբազանը։

«Հորդորս է միայն, որ այն, ինչ տեղի է ունեցել այս ընթացքում Հայաստանում՝ բաժանումների, պառակտումների, քայքայումների իմաստով, ատելության, թշնամանքի քարոզի, որը ներմուծել են նաև Սփյուռք, շատ եմ խնդրում ձեզ, սիրելի հայրենակիցներ, այդ բոլոր պատնեշները, բարիկադները մի կողմ թողեք, թոթափեք, թույնը թող չքայքայի ձեզ»,- ասաց նա։